Հոդված 28. Ուժի մեջ մտնելը
Հոդված 28. Ուժի մեջ մտնելը
1. Պայմանավորվող պետությունների Կառավարությունները դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանադրական պահանջների կատարման մասին:
2. Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 1-ին կետում նշված ծանուցումներից վերջինի ստացման օրվանից երեսուն օր հետո, և դրա դրույթները երկու Պայմանավորվող պետություններում կգործեն`
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամտի նկատմամբ,
բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ ծանուցման տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարում վճարման ենթակա հարկերի նկատմամբ: