Հոդված 29. Գործողության դադարեցումը
Հոդված 29. Գործողության դադարեցումը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո` ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ներկայացնելով: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը երկու Պայմանավորվող պետություններում.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ դադարեցման մասին ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամտի նկատմամբ,
բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ դադարեցման մասին ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա համար վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. հոկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, հայերեն, ֆիններեն և անգլերեն, բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) կնքելիս ներքոստորագրյալները համաձայնեցին Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հետևյալ դրույթների վերաբերյալ.
1. Համաձայնագրի առնչությամբ.
Համաձայնագրի նպատակներով համաձայնեցված է, որ սույն Համաձայնագրում օգտագործված «պետական մարմին» տերմինը նշանակում է` Պայմանավորվող պետության օրենսդրությամբ ստեղծված` պետական բնույթի ցանկացած իրավաբանական անձ, որում պետությունից կամ նրա իշխանության տեղական մարմնից բացի որևէ այլ անձ չի կարող ունենալ որևէ շահ:
2. 5-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի «բ» ենթակետի առնչությամբ.
Համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի «բ» ենթակետի նպատակներով առաքումը ընդգրկում է միայն այն դեպքերը, երբ այն հիմնված է այդ առաքմանը նախորդող պայմանագրի վրա:
Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. հոկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, հայերեն, ֆիններեն և անգլերեն, բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրը և արձանագրությունը ուժի մեջ են մտել 2007 թ. դեկտեմբերի 30-ից: