Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ռեզիդենտություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտություն

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության վայրի, ղեկավարման վայրի, հիմնադրման (գրանցման) վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա որևէ վարչատարածքային միավորը, պետական մարմինը կամ իշխանության տեղական մարմինը: Այդ տերմինը, այնուամենայնիվ, չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի իր մշտական կացարանը: Եթե նա ունի իր մշտական կացարանը երկու Պետություններում, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի իր մշտական կացարանը, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում կամ նրանցից և ոչ մեկում չի բնակվում, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,

դ) եթե նա հանդիսանում է երկու Պետությունների ազգային անձ կամ նրանցից և ոչ մեկի ազգային անձ չի հանդիսանում, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան անձը (ոչ ֆիզիկական անձը) հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա կհամարվի միայն այն պետության ռեզիդենտը, որի օրենքներով ստեղծվել է, քանի դեռ երկու Պայմանավորվող պետությունները, իրենց ներքին օրենսդրության համաձայն, կկիրառեն ստեղծման չափանիշը որպես գերակայող անձի (ոչ ֆիզիկական անձի) հարկային պարտավորությունները որոշելու նպատակով: Այլապես Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ և կորոշեն Համաձայնագրի կիրառման եղանակը այդպիսի անձի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։