Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում.

ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիա, որը ստորագրման համար բացվել է Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին, և ներառում է ցանկացած հավելված, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, և Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն` հավելվածներում ու Կոնվենցիայում կատարված ցանկացած փոփոխություն` այնքանով, որքանով այդ հավելվածներն ու փոփոխությունները գործողության մեջ են դրվել կամ վավերացվել երկու Պայմանավորվող կողմերի կողմից.

բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է` Լատվիայի Հանրապետության համար՝ տրանսպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, կամ, երկու դեպքում էլ, ցանկացած այլ անձ կամ մարմին, որը լիազորված է կատարելու նշված ավիացիոն իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող գործառույթները.

գ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է` ավիաընկերություն, որը նշանակվել և լիազորվել է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն.

դ) «տարածք» տերմինը Պայմանավորվող կողմերի դեպքում ունի այն իմաստը, որը նրան տրված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածում.

ե) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմիններն ունեն այն իմաստները, որոնք դրանց տրված են Կոնվենցիայի 96-րդ հոդվածում.

զ) «սակագին» տերմինը նշանակում է` վճարներ, որոնք պետք է գանձվեն ուղևորների, ուղեբեռի կամ բեռների (բացառությամբ փոստի) փոխադրման համար, այդ թվում` ցանկացած էական լրացուցիչ օգուտ, որը պետք է ձևավորվի կամ հասանելի լինի այդպիսի փոխադրումներից, ինչպես նաև` այն վճարները, որոնք պետք է գոյանան մարդկանց փոխադրման համար վաճառվող տոմսերից կամ բեռների փոխադրման համապատասխան գործարքներից: Այն նաև ներառում է այն պայմանները, որոնք կարգավորում են փոխադրման գնի կիրառելիությունը կամ հավելավճարի կատարումը.

է) «հավելված» տերմինը նշանակում է` սույն Համաձայնագրի հավելված կամ, սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, դրանում կատարված փոփոխություն: Հավելվածը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, և բոլոր հղումները սույն Համաձայնագրին պետք է մեկնաբանվեն որպես հղումներ հավելվածին, եթե այլ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել:

2. Սույն Համաձայնագրում Լատվիայի Հանրապետության քաղաքացիներին կատարված հղումները պետք է մեկնաբանվեն որպես Եվրոպական համայնքի անդամ պետությունների քաղաքացիներին կատարված հղումներ: Սույն Համաձայնագրում Լատվիայի Հանրապետության ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին կատարված հղումները պետք է մեկնաբանվեն որպես Լատվիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին կատարված հղումներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։