Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Մասնակից պետությունը, ստանալով տեղեկատվություն այն մասին, որ 2-րդ հոդվածում նշված հանցագործությունը կատարվել կամ կատարվում է իր տարածքում, կամ որ հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը կարող է գտնվել իր տարածքում, ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, իր ներպետական իրավունքին համապատասխան, այդ տեղեկատվության մեջ նշված փաստերը քննելու համար:

2. Համոզվելով, որ հանգամանքներից այդպիսի պահանջ է բխում, այն Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, իր ներպետական իրավունքին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քրեական հետապնդման կամ հանձնման նպատակով այդ անձի ներկայությունն ապահովելու համար:

3. Ցանկացած անձ, որի նկատմամբ ձեռնարկվում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները, իրավունք ունի.

ա) անհապաղ կապ հաստատելու այն պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը, կամ նրա հետ, ով այլ կերպ իրավասու է պաշտպանելու այդ անձի իրավունքները, կամ, եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, այն պետության ներկայացուցչի հետ, որի տարածքում բնակվում է.

բ) այդ պետության ներկայացուցչի այցելության.

գ) տեղեկացված լինելու իր իրավունքների մասին` «ա» և «բ» ենթակետերի համաձայն:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված իրավունքներն իրականացվում են այն պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, ընդ որում` նշված օրենքներն ու կանոնակարգերը պետք է ապահովեն այն նպատակներին լիարժեք կերպով հասնելու հնարավորությունը, որոնց համար նախատեսված են 3-րդ կետի համաձայն տրամադրվող իրավունքները:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները չեն սահմանափակում 9-րդ հոդվածի 1.գ կամ 2.գ կետերի համաձայն իրավազորության պահանջ ներկայացնող որևէ Մասնակից պետության իրավունքը` հրավիրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` կապ հաստատելու համար հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի հետ կամ այցելելու նրան:

6. Այն բանից հետո, երբ Մասնակից պետությունը, սույն հոդվածին համապատասխան, կալանավորել է անձի, նա պետք է այդ անձի կալանքի տակ գտնվելու փաստի և նրա կալանավորմանը վերաբերող հանգամանքների մասին անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով անհապաղ տեղեկացնի այն Մասնակից պետություններին, որոնք, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, իրավազորություն են սահմանել, և, եթե նպատակահարմար կհամարի, նաև ցանկացած այլ շահագրգիռ Մասնակից պետության: Այն պետությունը, որը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հետաքննություն է անցկացնում, նշված Մասնակից պետություններին անհապաղ տեղեկացնում է գործի մանրամասների մասին և հայտնում, թե արդյոք մտադիր է իրականացնելու իրավազորություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։