Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

1. Անձը, որը կալանավորվում կամ իր պատիժը կրում է Մասնակից պետությունում, և որի ներկայությունը այլ Մասնակից պետությունում պահանջվում է ցուցմունքներ տալու, անձը հաստատելու կամ սույն Կոնվենցիային համապատասխան հանցագործությունների հետ կապված հետաքննության կամ քրեական հետապնդման համար ցուցմունքներ տալու հարցում այլ օգնություն տրամադրելու նպատակների համար, կարող է հանձնվել հետևյալ պայմանների պահպանմամբ.

ա) այդ անձն ինքնակամ տալիս է իր համաձայնությունը ստացված տեղեկատվության հիման վրա.

բ) երկու պետությունների իրավասու մարմինները համաձայնություն են ձեռք բերել այն պայմաններով, որոնք այդ պետությունները կարող են ընդունելի համարել:

2. Սույն հոդվածի նպատակներով`

ա) այն պետությունը, որին հանձնվում է անձը, իրավազոր է և պարտավոր հանձնված անձին անազատության մեջ պահել, եթե այն պետությունը, որը հանձնել է անձին, այլ բան չի խնդրել կամ այլ բան չի որոշել.

բ) այն պետությունը, որին հանձնվում է անձը, առանց հետաձգումների կատարում է այն պետությանը այդ անձին վերադարձնելու իր պարտավորությունը, որը նախկինում հանձնել է այդ անձին, ինչպես դա համաձայնեցվել է նախապես կամ այլ կերպով երկու պետությունների իրավասու իշխանությունների կողմից.

գ) այն պետությունը, որին հանձնվում է անձը, չպետք է այդ անձին հանձնած պետությունից պահանջի նրա վերադարձման համար հանձնման վարույթ հարուցել.

դ) այն պետությունում պատիժը կրելու ժամկետից, որտեղից անձը հանձնվել է, հանվում է այն պետությունում անազատության մեջ պահելու ժամկետը, որին նա հանձնվել է:

3. Առանց Մասնակից պետության համաձայնության, որտեղից, սույն հոդվածի համաձայն, պետք է հանձնվի այս կամ այն անձը, այդ անձը, անկախ իր քաղաքացիությունից, ենթակա չէ հետապնդման կամ կալանքի տակ պահվելու, և նրա ազատությունը որևէ կերպով ենթակա չէ սահմանափակման այն պետության տարածքում, որին հանձնվում է այդ անձը` կապված իր գործողությունների կամ իր նկատմամբ սահմանված դատավճիռների հետ, մինչև այն պետության տարածքից մեկնումը, որից հանձնվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։