Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իրենց իրավազորությունը սահմանելու համար, երբ`

ա) հանցագործությունը կատարվում է այդ պետության տարածքում, կամ

բ) հանցագործությունը կատարվում է այդ պետության դրոշի տակ նավարկող նավի վրա կամ այն օդանավում, որը հանցագործության կատարման պահին գրանցված է եղել այդ պետության օրենքների համաձայն կամ

գ) հանցագործությունը կատարվում է այդ պետության քաղաքացու կողմից:

2. Մասնակից պետությունը կարող է իր իրավազորությունը սահմանել նաև ցանկացած այդպիսի հանցագործության նկատմամբ, երբ`

ա) հանցագործությունը կատարվում է այդ պետության քաղաքացու դեմ, կամ

բ) հանցագործությունը կատարվում է Մասնակից պետության` արտերկրում գտնվող պետական կամ կառավարական օբյեկտի, ներառյալ այդ պետության դեսպանության կամ դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական այլ հիմնարկները, տարածքների դեմ, կամ

գ) հանցագործությունը կատարվում է քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որի բնակության վայրը այդ պետության տարածքում է, կամ

դ) հանցագործությունը կատարվում է այդ պետությանը որևէ գործողություն կատարելը կամ դրանից զերծ մնալը պարտադրելու փորձով, կամ

ե) հանցագործությունը կատարվում է այդ պետության կառավարության կողմից շահագործվող օդանավի վրա:

3. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու դեպքում յուրաքանչյուր Մասնակից պետություն տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին իր ներպետական իրավունքի համաձայն, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, իր կողմից իրավազորություն սահմանելու վերաբերյալ: Որևէ փոփոխության դեպքում համապատասխան Մասնակից պետությունն այդ մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր քարտուղարին:

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն նաև այնպիսի միջոցներ է ձեռնարկում, որոնք կարող են անհրաժեշտ լինել 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար` այն դեպքերում, երբ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը գտնվում է իր տարածքում, և ինքը նրան չի հանձնում այն Մասնակից պետություններից որևէ մեկին, որոնք իրենց իրավազորությունն են սահմանել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

5. Սույն Կոնվենցիան չի բացառում Մասնակից պետության կողմից իր ներպետական իրավունքին համապատասխան սահմանված քրեական իրավասության իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։