Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Մասնակից պետությունները միմյանց հնարավորինս աջակցում են 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների հետաքննության, քրեական հետապնդման կամ հանձնման վարույթների հետ կապված հարցերում, ներառյալ վարույթների համար անհրաժեշտ` իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցների ստացմանն օժանդակելը:

2. Մասնակից պետությունները կատարում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իրենց պարտավորությունները` փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրի կամ այլ պայմանավորվածությունների համաձայն, որոնք կարող են գոյություն ունենալ նրանց միջև: Այդպիսի պայմանագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Մասնակից պետությունները միմյանց օգնություն են տրամադրում իրենց ներպետական իրավունքի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։