Հոդված 11
Հոդված 11
1. Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, այն դեպքերում, որոնց նկատմամբ կիրառվում է 9-րդ հոդվածը, եթե նա չի հանձնում այդ անձին, պարտավոր է, առանց որևէ բացառության կամ անկախ նրանից` հանցագործությունը կատարվել է իր տարածքում, թե ոչ, առանց անհիմն հետաձգումների` գործը հանձնել իր իրավասու մարմիններին` իր օրենքներին համապատասխան վարույթ հարուցելու միջոցով քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: Այդ մարմինները որոշում են կայացնում այնպես, ինչպես կկայացնեին այդ պետության իրավունքի համաձայն, ծանր բնույթի ցանկացած այլ հանցագործության դեպքում:
2. Բոլոր դեպքերում, երբ Մասնակից պետության ներպետական իրավունքը նրան թույլ է տալիս հանձնելու կամ այլ կերպով փոխանցելու իր քաղաքացիներից մեկին, միայն այն պայմանով, որ այդ անձը կվերադարձվի այդ պետություն այն դատավճռի համաձայն պատիժ կրելու համար, որը կայացվել է այն դատավարության կամ վարույթի արդյունքում, որի համար պահանջվել է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և այդ պետությունն ու այդ անձի հանձնման համար պահանջ ներկայացրած պետությունը համաձայն են այդպիսի պայմանական հանձնման կամ փոխանցման այդ տարբերակի և այլ պայմանների հետ, որոնք նրանք կարող են տեղին համարել, բավարար կլինի սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունների կատարման համար: