Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի շոշափում պետությունների ու անձանց` միջազգային իրավունքի և, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ստանձնած մյուս իրավունքները, պարտավորություններն ու պարտականությունները:

2. Զինված ուժերի գործողությունները զինված հակամարտությունների ժամանակ, ինչպես այդ տերմինները մեկնաբանվում են միջազգային մարդասիրական իրավունքում, որոնք կարգավորվում են այդ իրավունքով, չեն կարգավորվում սույն Կոնվենցիայով, ինչպես նաև դրանով չեն կարգավորվում պետության զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները` նրանց պաշտոնական գործառույթների իրականացման նպատակով, քանզի դրանք կարգավորվում են միջազգային իրավունքի այլ նորմերով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես այլ կերպ անօրինական ակտերը թույլատրող կամ օրինական դարձնող կամ որպես այլ օրենքների հիման վրա պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող:

4. Սույն Կոնվենցիան չի վերաբերում պետությունների կողմից միջուկային զենքի օգտագործման օրինականությանը կամ օգտագործման սպառնալիքին առնչվող հարցին և ոչ մի կերպով չի կարող մեկնաբանվել որպես դրան վերաբերող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։