Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

1. Երկու կամ ավելի Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով ողջամիտ ժամանակահատվածում, նրանցից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժ: Եթե արբիտրաժի վերաբերյալ խնդրանքով դիմելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կողմերը չեն կարողանում պայմանավորվել դրա ձևավորման շուրջ, այդ կողմերից ցանկացածը կարող է վեճը փոխանցել Միջազգային դատարան` Դատարանի կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնելով:

2. Յուրաքանչյուր պետություն կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ հայտարարել, որ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներն իր համար պարտադիր չեն: Մյուս Մասնակից պետությունների համար 1-ին կետի դրույթները պարտադիր չեն այն Մասնակից պետության հետ հարաբերություններում, որն այդպիսի վերապահում է արել:

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում արած ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ վերապահումը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։