Հոդված 24
Հոդված 24
1. Սույն Կոնվենցիան Նյու Յորքում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում բաց է բոլոր պետությունների ստորագրման համար 2005 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան բաց է ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին: