Անցնել բովանդակությանը

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. «Ռադիոակտիվ նյութ» նշանակում է` միջուկային նյութ և այլ ռադիոակտիվ նյութեր, որոնք պարունակում են ինքնատարրալուծվող նուկլիդներ (գործընթաց, որն ուղեկցվում է մեկ կամ մի քանի տեսակի իոնացնող ճառագայթմամբ, օրինակ` ալֆա-ճառագայթում, բետա-ճառագայթում, նեյտրոնային ճառագայթում ու գամմա-ճառագայթում), և որոնք կարող են, հաշվի առնելով դրանց ռադիոլոգիական կամ տրոհվող հատկությունները, մահվան, ծանր մարմնական վնասվածքի պատճառ դառնալ կամ լուրջ վնաս հասցնել սեփականությանը կամ շրջակա միջավայրին:

2. «Միջուկային նյութ» նշանակում է` պլուտոնիում` բացառությամբ իզոտոպի պարունակությամբ պլուտոնիումի, որը գերազանցում է 80% պլուտոնիում-238, ուրան-233, ուրան-235 կամ ուրան-233 իզոտոպներով հարստացված ուրանը, իզոտոպների խառնուրդ պարունակող ուրանը, որը բնության մեջ հանդիպում է այն ձևով, որը տարբերվում է հանքաքարից կամ հանքաքարային մնացորդներից, և ցանկացած նյութ, որը պարունակում է վերը նշված տարրերից մեկը կամ մի քանիսը:

«Ուրան-235 կամ ուրան-233 իզոտոպներով հարստացված ուրան» նշանակում է` ուրան, որը պարունակում է ուրան-235 կամ ուրան-233 իզոտոպներ կամ երկու իզոտոպն էլ` այն քանակությամբ, որ այդ իզոտոպների թվի հավելյալ տոկոսը ուրան-238 իզոտոպի համեմատությամբ ավելի բարձր է, քան ուրան-235 իզոտոպի տոկոսը բնության մեջ հանդիպող ուրան-238 իզոտոպի համեմատությամբ:

3. «Միջուկային օբյեկտ» նշանակում է`

ա) միջուկային ցանկացած ռեակտոր, ներառյալ ծովային նավերում, տրանսպորտային միջոցներում, թռչող սարքերում կամ տիեզերական օբյեկտներում որպես էներգիայի աղբյուր օգտագործելու համար տեղադրված ռեակտորները, որոնք նախատեսված են այդպիսի նավերը, տրանսպորտային միջոցները, թռչող սարքերը կամ տիեզերական օբյեկտները գործարկելու կամ ցանկացած այլ նպատակի համար.

բ) ցանկացած կառույց կամ փոխադրամիջոց, որն օգտագործվում է միջուկային նյութ արտադրելու, պահելու, մշակելու կամ փոխադրելու համար:

4. «Սարք» նշանակում է`

ա) միջուկային ցանկացած պայթուցիկ սարք կամ

բ) ռադիոակտիվ նյութ տարածող կամ ճառագայթող ցանկացած սարք, որը կարող է, հաշվի առնելով նրա ռադիոլոգիական հատկությունները, մահվան, ծանր մարմնական վնասվածքի պատճառ դառնալ կամ լուրջ վնաս հասցնել սեփականությանը կամ շրջակա միջավայրին:

5. «Պետական կամ կառավարական օբյեկտ» նշանակում է` ցանկացած մշտական կամ ժամանակավոր օբյեկտ կամ տրանսպորտային միջոց, որն օգտագործվում կամ զբաղեցվում է պետության ներկայացուցիչների, կառավարության անդամների, օրենսդիր կամ դատական մարմնի ներկայացուցիչների կամ պետական իշխանության, կամ այլ պետական մարմնի կամ հաստատության պաշտոնատար անձանց կամ ծառայողների կողմից կամ միջկառավարական կազմակերպության ծառայողների կամ պաշտոնատար անձանց կողմից` իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված:

6. «Պետության զինված ուժեր» նշանակում է` պետության զինված ուժեր, որոնք կազմակերպված, պատրաստություն անցած ու զինված են ներպետական իրավունքին համապատասխան` առաջին հերթին պետության պաշտպանությանը կամ անվտանգությանն ուղղված խնդիրների լուծման համար, և անձինք, որոնք գործում են այդ զինված ուժերին օժանդակելու համար` գտնվելով նրանց պաշտոնական հրամանատարության, վերահսկողության ու պատասխանատվության ներքո:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։