Հոդված 13
Հոդված 13
1. Ենթադրվում է, որ 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները պետք է ներառվեն Մասնակից պետությունների միջև հանձնման մասին գործող ցանկացած պայմանագրում, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Մասնակից պետությունները պարտավորվում են ներառել այդպիսի հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, հանձնման մասին հետագայում կնքվելիք բոլոր պայմանագրերում:
2. Երբ Մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին խնդրանք է ստանում մյուս Մասնակից պետությունից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, հայցվող պետությունը կարող է, իր հայեցողությամբ, դիտարկել սույն Կոնվենցիան որպես 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների հետ կապված հանձնման համար իրավական հիմք: Հանձնումն իրականացվում է հայցվող պետության իրավունքով նախատեսված այլ պայմանների պահպանմամբ:
3. Այն Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, իրենց միջև հարաբերություններում 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները դիտարկում են որպես հայցվող պետության իրավունքով նախատեսված պայմանների պահպանմամբ հանձնման հանգեցնող հանցագործություններ:
4. Անհրաժեշտության դեպքում 2-րդ հոդվածում նշված հանցագործություններին պետք է արձագանքել, Մասնակից պետությունների միջև հանձնման նպատակներով, ինչպես եթե այդ հանցագործությունները կատարված լինեին ոչ միայն այն վայրում, որտեղ տեղի է ունեցել այդ հանցագործությունը, այլև այն պետությունների տարածքում, որոնք, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, սահմանել են իրենց իրավազորությունը:
5. Մասնակից պետությունների միջև 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների հետ կապված հանձնման մասին բոլոր պայմանագրերի դրույթներն ու պայմանավորվածությունները Մասնակից պետությունների միջև հարաբերություններում համարվում են փոփոխված այնքանով, որքանով դրանք անհամատեղելի են սույն Կոնվենցիայի հետ: