Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

1. Մասնակից պետությունը կարող է սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել: Առաջարկվող փոփոխությունը ներկայացվում է ավանդապահին, որն այն անհապաղ ուղարկում է բոլոր Մասնակից պետություններին:

2. Եթե Մասնակից պետությունների մեծ մասը դիմում է ավանդապահին խորհրդաժողով հրավիրելու խնդրանքով, ապա ավանդապահը հրավիրում է բոլոր Մասնակից պետություններին` մասնակցելու այդ խորհրդաժողովին, որն անցկացվում է հրավերներն ուղարկելուց հետո` երեք ամսից ոչ շուտ:

3. Խորհրդաժողովի մասնակիցներն անում են առավելագույնը, որպեսզի փոփոխություններն ընդունվեն ընդհանուր համաձայնությամբ: Եթե դա հնարավոր չէ, ապա փոփոխություններն ընդունվում են բոլոր Մասնակից պետությունների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ: Ավանդապահը խորհրդաժողովում ընդունված ցանկացած փոփոխություն ուղարկում է բոլոր Մասնակից պետություններին:

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Մասնակից պետության համար, որն ի պահ է հանձնում փոփոխությունը վավերացնելու, ընդունելու, դրան միանալու կամ այն հաստատելու մասին իր փաստաթուղթը Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից իրենց համապատասխան փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնվելուց հետո` երեսուներորդ օրը: Դրանից հետո փոփոխությունն ուժի մեջ է մտնում ցանկացած Մասնակից պետության համար` այդ պետության կողմից համապատասխան փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո` երեսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։