Հոդված 57. Քվեաթերթիկը լրացնելու կարգը
Հոդված 57. Քվեաթերթիկը լրացնելու կարգը
1. Քվեաթերթիկում ընտրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի (կուսակցության) անվան դիմաց, որին կողմ է քվեարկում: Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին (կուսակցություններին), ապա նա նշում է կատարում թեկնածուների (կուսակցությունների) անուններից հետո գտնվող «բոլորին դեմ եմ» տողում:
2. Մեկ թեկնածու (կուսակցություն) քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկում, նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում` «դեմ եմ» բառի դիմաց:
3. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամ: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:
4. Ընտրողը քվեարկության խցիկից դուրս է բերում լրացված քվեաթերթիկը՝ քառապատիկ ծալված վիճակում, և մոտենում է քվեատուփին: Քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ:
5. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը, հանձնաժողովի 2 անդամի կամ 2 վստահված անձի պահանջով, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած բոլոր որոշումներն արձանագրվում են գործավարության մատյանում:
(57-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)