Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 57. Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեաթերթիկի կնքելը

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 57. Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեաթերթիկի կնքելը

1. Քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում:

2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «դեմ եմ» բառերի դիմաց:

3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում (սենյակում) քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում հանձնաժողովի՝ քվեաթերթիկները կնքող անդամին:

4. Հանձնաժողովի՝ քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով ընտրողի՝ տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո ընտրողը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:

5. Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկել:

6. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը հանձնաժողովի մեկ անդամի կամ մեկ վստահված անձի պահանջով, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումներն արձանագրվում են գործավարության մատյանում։

(57-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։