Հոդված 10
Հոդված 10
Oդանավակայանների և ավիացիոն միջոցների օգտագործման վճարներ
1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող օդանավակայանների և այլ ավիացիոն սարքավորումների օգտագործման համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակված յուրաքանչյուր ավիաընկերությունից գանձվող վարձավճարները չպետք է լինեն ավելի բարձր, քան նմանատիպ միջազգային հաղորդակցություններում ներգրավված իր ազգային օդանավից գանձվող վարձավճարները:
2. Իրենց հսկողության տակ գտնվող օդանավակայանների, օդային երթևեկության ծառայությունների և հարակից սարքավորումների օգտագործման ժամանակ, Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է նախընտրություն տա իր սեփական կամ որևէ այլ ավիաընկերությանը՝ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված համանման միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված ավիաընկերության նկատմամբ: