Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ավիաընկերությունների նշանակում և շահագործման լիազորում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ պետք է իրավունք ունենա, մյուս Պայմանավորվող Կողմին դիվանագիտական ուղիների միջոցով, նշանակելու մեկ կամ մի քանի ավիաընկերություններ՝ սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով և այդպիսի նշանակումները դադարեցնելու կամ փոփոխելու իրավունք:

2. Նման նշանակման և նշանակված ավիաընկերության կողմից հայտերը ստանալուն պես, մյուս Պայմանավորվող Կողմը պետք է նվազագույն ընթացակարգային հետաձգմամբ տրամադրի համապատասխան շահագործման լիազորություններ և թույլտվություններ՝ պայմանով, որ.

ա) Սլովակիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում՝

i) այն հիմնադրված է Սլովակիայի Հանրապետության տարածքում Եվրոպական Միության գործունեության մասին Համաձայնագրի համապատասխան և ունի Եվրոպական Միության օրենսդրությանը համապատասխանող Շահագործման վավեր Լիցենզիա, և

ii) օդանավ Շահագործողի սերտիֆիկատի տրման համար պատասխանատու Եվրոպական Միության անդամ պետության կողմից իրականացվում և պահպանվում է այդ ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ հսկողությունը և նշանակման մեջ հստակորեն նշված է համապատասխան ավիացիոն իշխանությունը,

iii) ավիաընկերության նկատմամբ սեփականության իրավունքն իրականացվում է անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով և փաստացի վերահսկվում է Եվրոպական Միության անդամ պետությունների և (կամ) Եվրոպական Միության անդամ պետությունների քաղաքացիների և (կամ) Հավելվածում թվարկված այլ պետությունների և (կամ) նման այլ պետությունների քաղաքացիների կողմից,

բ) Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.

i) այն հիմնադրված է Հայաստանի Հանրապետության տարածքում և իր գործունեության հիմնական վայրը և մշտական բնակության վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և

ii) ավիաընկերությունը գտնվում է արդյունավետ կարգավորիչ հսկողության տակ Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենքների և կարգերի համաձայն,

iii) ավիափոխադրողի նկատմամբ սեփականության իրավունքն իրականացվում է անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով և փաստացի վերահսկվում է Հայաստանի Հանրապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից,

գ) նշանակված ավիաընկերությունը համապատասխանում է 8-րդ հոդվածում («Թռիչքային անվտանգություն և կառամատուցային տեսչական ստուգում») և 9-րդ հոդվածում («Ավիացիոն անվտանգություն») սահմանված դրույթներին և

դ) նշանակված ավիաընկերությունը որակավորված է բավարարող այլ պայմաններին՝ սահմանված համաձայն նշանակումը ստացող Պայմանավորվող Կողմի օրենքների և կանոնակարգերի, որոնք սովորաբար կիրառվում են Կոնվենցիայի դրույթներին համապատասխան միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։