Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Օրենքների և կարգերի կիրառում

1. Մեկ Պայմանավորվող Կողմի օրենքները և կանոնակարգերը, որոնք վերաբերում են միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված օդանավի՝ իր տարածք մուտք գործելուն, մնալուն կամ տարածքից մեկնելուն կամ այդ տարածքում գտնվելիս նման օդանավի շահագործմանը և նավիգացիային, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող Կողմի նշանակված ավիաընկերության օդանավի նկատմամբ և պետք է պահպանվեն նման օդանավի կողմից տարածք մտնելիս, տարածքից մեկնելիս և տարածքում գտնվելիս:

2. Մեկ Պայմանավորվող Կողմի օրենքները և կանոնակարգերը, որոնք վերաբերում են օդանավով ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի և փոստի իր տարածք մուտք գործելուն, մնալուն, տարանցման կամ տարածքից մեկնելուն՝ ներառյալ կանոնակարգերը՝ կապված մուտք գործելու, մաքսազերծման, ներգաղթի և արտագաղթի, անձնագրերի, մաքսատան, արժութային և սանիտարային միջոցառումների հետ, պետք է պահպանվեն մյուս Պայմանավորվող Կողմի ավիաընկերության կողմից առաջին Պայմանավորվող Կողմի տարածք մուտք գործելիս, մեկնելիս և տարածքում գտնվելու ընթացքում:

3. Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը չպետք է նախընտրություն տա իր սեփական ավիաընկերությանը կամ ցանկացած այլ ավիաընկերությանը նմանատիպ միջազգային օդային հաղորդակցությունների մեջ ներգրավված մյուս Պայմանավորվող Կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ՝ սույն հոդվածով նախատեսված դրույթների կիրառման առումով:

4. Պայմանավորվող Կողմերից ցանկացածի խնդրանքի դեպքում մյուս Պայմանավորվող Կողմը պետք է թույլատրի ավիաընկերություններին, որոնք երկու երկրներում օգտվում են օդային երթևեկության իրավունքներից, միջոցառումներ ձեռնարկել հավաստիացնելու համար, որ փոխադրվում են միայն այն ուղևորները, որոնք ունեն պահանջող Պետություն մուտք գործելու կամ տարանցման համար պահանջվող ուղևորային փաստաթղթեր: Այն դեպքում, երբ ուղևորը չի կարողանում համապատասխանել մյուս Պայմանավորվող Կողմի տարածք մուտքի օրենքներին և կանոնակարգերին, ավիաընկերությունը պարտավոր է նրան հետ փոխադրել տվյալ ավիաընկերության ծախսերի հաշվին:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ պետք է իջեցման իր կետից վերադարձված անձի զննում թույլատրի, երբ հայտնաբերվել է, որ նա անթույլատրելի է, եթե այդ անձը նախկինում մնացել է իր տարածքում նախքան օդանավ նստելը, սակայն ոչ ուղիղ տարանցմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։