Հոդված 4
Հոդված 4
Շահագործման լիազորությունների չեղյալ հայտարարում կամ կասեցում
1. Ցանկացած Պայմանավորվող Կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարելու, կասեցնելու կամ սահմանափակելու մյուս Պայմանավորվող Կողմի նշանակված ավիաընկերության համապատասխան լիազորությունը, երբ,
ա) Սլովակիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.
i) այն հիմնադրված չէ Սլովակիայի Հանրապետության տարածքում Եվրոպական Միության գործունեության մասին համաձայնագրին համապատասխան և չունի Եվրոպական Միության օրենքներին համապատասխանող Շահագործման վավեր Լիցենզիա, կամ
ii) օդանավ Շահագործողի Սերտիֆիկատի տրման համար պատասխանատու Եվրոպական Միության Անդամ Պետության կողմից չի իրականացվում և պահպանվում այդ ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ հսկողություն, կամ նշանակման մեջ համապատասխան ավիացիոն իշխանությունը հստակորեն նշված չէ, կամ
iii) ավիափոխադրողի նկատմամբ սեփականության իրավունքը չի իրականացվում անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով և փաստացի չի վերահսկվում Եվրոպական Միության անդամ պետությունների և (կամ) Եվրոպական Միության անդամ պետությունների քաղաքացիների և (կամ) Հավելվածում թվարկված այլ պետությունների և (կամ) նման այլ պետությունների քաղաքացիների կողմից:
Սույն կետի համաձայն իր իրավունքն իրականացնելիս Հայաստանի Հանրապետությունը չպետք է խտրականություն դնի Եվրոպական Միության ավիափոխադրողների միջև՝ ազգային պատկանելության հիմքի վրա,
բ) Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.
i) այն հիմնադրված չէ Հայաստանի Հանրապետության տարածքում և իր գործունեության հիմնական վայրը և մշտական բնակության վայրը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ
ii) ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ հսկողությունը չի իրականացվում համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենքների և կարգերի, կամ
iii) ավիափոխադրողի նկատմամբ սեփականության իրավունքը չի իրականացվում անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով և փաստացի չի վերահսկվում Հայաստանի Հանրապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից,
գ) նշանակված ավիաընկերությունը չի համապատասխանում 8-րդ հոդվածում («Թռիչքային անվտանգություն և կառամատուցային տեսչական ստուգում») և 9-րդ հոդվածում («Ավիացիոն անվտանգություն») սահմանված դրույթներին, կամ
դ) նշանակված ավիաընկերությունը որակավորված չէ բավարարելու այլ պայմաններին, որոնք սահմանված են համաձայն նշանակումը ստացող Պայմանավորվող Կողմի օրենքների և կանոնակարգերի, որոնք սովորաբար կիրառվում են Կոնվենցիայի դրույթներին համապատասխան միջազգային օդային փոխադրումների իրականացման նկատմամբ:
2. Սույն հոդվածը չի սահմանափակում Պայմանավորվող Կողմերից ցանկացածի իրավունքները կասեցնելու, չեղյալ հայտարարելու, սահմանափակելու կամ մյուս Պայմանավորվող Կողմի կողմից նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման լիազորության կամ տեխնիկական թույլտվության նկատմամբ պայմաններ կիրառելու՝ 8-րդ հոդվածի («Թռիչքային անվտանգություն») և 9-րդ հոդվածի («Ավիացիոն անվտանգություն») դրույթների համաձայն: