Հոդված 13
Հոդված 13
Տարողություն
1. Նշանակված ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցություններում տրամադրվելիք տարողությունը պետք է հաստատվի երկու Պայմանավորվող Կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից երկու Պայմանավորվող Կողմերի կողմից նշանակված ավիաընկերությունների համար արդարացի և հավասար հնարավորության սկզբունքի հիման վրա:
2. Պայմանավորվող Կողմերի նշանակված ավիաընկերությունների կողմից տրամադրվող համաձայնեցված հաղորդակցությունները՝ պետք է սերտորեն կապված լինեն սահմանված երթուղիներով փոխադրման նկատմամբ հասարակության պահանջներին, որպես իրենց առաջնային նպատակ պետք է ունենան բեռնվածության ընդունելի գործակցով այնպիսի տարողության ապահովումը, որը բավական է կատարելու ներկայիս և ակնկալվող պահանջները դեպի համապատասխան Պայմանավորվող Կողմի տարածք կամ այդ տարածքից ուղևորների և/կամ բեռի՝ ներառյալ, փոստի փոխադրման պահանջները: