Հոդված 7
Հոդված 7
Վկայականների և լիցենզիաների ճանաչում
1. Թռիչքային պիտանիության վկայականները, իրավասության վկայականներն ու լիցենզիաները տրված կամ ճանաչված համաձայն մի Պայմանավորվող Կողմի կանոնների և ընթացակարգերի, որոնք ժամկետանց չեն, պետք է վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող Կողմի կողմից համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով՝ պայմանով, որ պահանջները, որոնց ներքո տրվել կամ ճանաչվել են նման վկայականներն ու լիցենզիաները հավասար են կամ գերազանցում են Կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշները:
2. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ իրավունք է վերապահում մերժելու մյուս Պայմանավորվող Կողմի կամ այլ պետության կողմից իր սեփական հայրենակիցներին տրված կամ վավեր ճանաչված իրավասության վկայականների ու լիցենզիաների վավեր ճանաչումը՝ իր սեփական տարածքի վրայով թռիչքների կամ ժամանման նպատակով: