Հոդված 16
Հոդված 16
Կոմերցիոն գործունեություններ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ փոխադարձության հիմունքով մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ցանկացած ավիաընկերությանը տրամադրում է իրավունք իր տարածքում պահելու այնպիսի գրասենյակներ և վարչական, կոմերցիոն և տեխնիկական անձնակազմ, որը պահանջվում է նշանակված ավիաընկերության համար:
2. Կետ 1-ում նշված գրասենյակների հիմնադրման և անձնակազմի նշանակումը ենթակա է առնչվող Պայմանավորվող Կողմի օրենքներին և կանոնակարգերին, ինչպիսիք են՝ առնչվող Պայմանավորվող Կողմի տարածքում օտարերկրացիների ընդունմանը և նրանց բնակությանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ մյուս Պայմանավորվող Կողմի նշանակված ավիաընկերությանը իրավունք է տալիս մյուս իրենց սեփական փոխադրումային փաստաթղթերով Պայմանավորվող Կողմի տարածքում ուղղակիորեն իրենց վաճառքի գրասենյակներում և իր գործակալների միջոցով՝ իրականացնել օդային փոխադրումների վաճառք ցանկացած սպառողին այն արժույթով, որը թույլատրվում է տվյալ Պայմանավորվող Կողմի ազգային օրենսդրությամբ:
4. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն փոխադարձության հիմունքով իրավունք ունի մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում իրականացնել վերգետնյա իր սեփական սպասարկումը (ինքնասպասարկումը) կամ իր հայեցողությամբ ընտրելու մրցակցող գործակալների միջև, որոնք տրամադրում են ամբողջական կամ մասնակի վերգետնյա սպասարկման ծառայություններ: Վերգետնյա սպասարկման գործունեությունները պետք է իրականացվեն մյուս Պայմանավորվող Կողմի օրենքների և կանոնակարգերի համաձայն՝ ներառյալ, Սլովակիայի Հանրապետության դեպքում՝ Եվրոպական Միության օրենսդրությունը: Երբ նման օրենքները և կանոնակարգերը սահմանափակում կամ խոչընդոտում են ինքնասպասարկումը և երբ գոյություն չունի արդյունավետ մրցակցություն վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցող գործակալների միջև, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերությանը պետք է ցուցաբերվի ոչ խտրական մոտեցում ինքնասպասարկում և վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցող գործակալի կամ գործակալների հասանելիության առնչությամբ: