Հոդված 19
Հոդված 19
Վեճերի լուծման կարգը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած տարաձայնություն պետք է կարգավորվի Պայմանավորվող Կողմերի ավիացիոն իշխանությունների միջև անմիջական բանակցությունների միջոցով: Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ, տարաձայնությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ուղիներով:
2. Եթե տարաձայնությունը հնարավոր չէ կարգավորել վերը նշված 1-ին կետի համաձայն, Պայմանավորվող Կողմերից ցանկացածի խնդրանքով այն որոշման կայացման համար պետք է ներկայացվի երեք դատավորներից բաղկացած արբիտրային դատարան:
3. Տվյալ դեպքում արբիտրային դատարան պետք է կազմվի հետևյալ կերպ.
ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ պետք է նշանակի մեկ անդամ,
բ) Երրորդ դատավորը, որը պետք է լինի երրորդ երկրի քաղաքացի և որը պետք է ղեկավարի արբիտրային դատարանը որպես նախագահ, պետք է նշանակվի երկու Պայմանավորվող Կողմերի համաձայնությամբ,
գ) Նման անդամները պետք է նշանակվեն երկու (2) ամսվա և նման նախագահը՝ երեք (3) ամսվա ընթացքում՝ այն օրվանից, երբ Պայմանավորվող Կողմերից ցանկացածը դիվանագիտական հայտագրով տեղեկացրել է իր մտադրության մասին արբիտրային դատարանին անհամաձայնությունը ներկայացնելու վերաբերյալ:
4. Եթե վերը նշված 3-րդ կետում սահմանված ժամկետները չեն պահպանվել, ցանկացած Պայմանավորվող Կողմ, ցանկացած այլ համապատասխան պայմանավորվածության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Խորհրդի Նախագահին՝ անհրաժեշտ նշանակումներ կատարելու համար: Եթե Նախագահը հանդիասանում է Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ եթե նա զրկված է նման գործառույթն իրականացնելուց, իրեն փոխարինող փոխնախագահը պետք է կատարի անհրաժեշտ նշանակումները:
5. Արբիտրային դատարանը պետք է իր որոշումները կայացնի ձայների մեծամասնությամբ: Նման որոշումները պետք է լինեն պարտադիր Պայմանավորվող Կողմերի համար:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ պետք կատարի արբիտրային դատավարություններում իր անդամի, ինչպես նաև իր ներկայացուցչության ծախսերը. նախագահի և ցանկացած այլ ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող Կողմերի միջև: Բոլոր այլ դեպքերում արբիտրային դատարանը պետք է ինքը սահմանի իր սեփական ընթացակարգը: