Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Խորհրդակցություններ

1. Սերտ համագործակցության ոգով երկու Պայմանավորվող Կողմերի ավիացիոն իշխանությունները ժամանակ առ ժամանակ պետք է հաղորդակցություն ունենան, որը կարող է լինել քննարկման կամ գրագրության միջոցով՝ հավաստիացնելու սերտ համագործակցությունը սույն Համաձայնագրի և նրա Հավելվածների իրականացման վրա ազդող բոլոր հարցերում:

2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ խնդրել խորհրդակցություններ՝ սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման, իրականացման կամ փոփոխման, կամ սույն համաձայնագրի համապատասխանության վերաբերյալ: Նման խորհրդակցությունը պետք է սկսվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից գրավոր խնդրանքի ստանալո ամսաթվից վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերը այլ կերպ չեն համաձայնվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։