Հոդված 9
Հոդված 9
Ավիացիոն անվտանգություն
1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան, Պայմանավորվող Կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու՝ միմյանց նկատմամբ իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. Առանց միջազգային իրավունքի գերակայության առթիվ իրենց ստանձնած իրավունքների ու պարտավորությունների սահմանափակման՝ Պայմանավորվող Կողմերը պետք է, մասնավորապես, գործեն համաձայն՝ 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավում կատարված հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին» Կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի և «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված Արձանագրության և 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված «Պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով նշագրման մասին» Կոնվենցիան և ավիացիոն անվտանգությանը վերաբերող ցանկացած համաձայնագիր, որը պարտադիր է երկու Պայմանավորվող Կողմերի համար:
3. Պայմանավորվող Կողմերը, դիմելու դեպքում, պետք է միմյանց տրամադրեն ողջ անհրաժեշտ աջակցությունը՝ կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
4. Պայմանավորվող Կողմերը պետք է իրենց փոխադարձ հարաբերություններում գործեն Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության կողմից հաստատված և Կոնվենցիայի Հավելվածներ հանդիսացող ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան և, որքանով, որ այդ անվտանգության դրույթները կիրառելի են Պայմանավորվող Կողմերի նկատմամբ. և պետք է պահանջեն, որ իրենց գրանցման օդանավերի շահագործողները կամ օդանավ շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտապես գտնվելու վայրը Պայմանավորվող Կողմերի տարածքում է, և իրենց պետության տարածքում օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ համաձայն է, որ օդանավերի շահագործողներից կարող է պահանջվել պահպանել կետ 4-ում նշված մյուս Պայմանավորվող Կողմի կողմից պահանջվող ավիացիոն անվտանգության դրույթների ապահովումը, այդ մյուս Պայմանավորվող Կողմի տարածք մուտք գործելու, մեկնելու ընթացքում: Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնելու կամ տարածքում գտնվելու ընթացքում օդանավերի շահագործողներից կարող է պահանջվել պահպանել ավիացիոն անվտանգության դրույթները Հայաստանի Հանրապետությում գործող օրենքներին համապատասխան ապահովումը: Սլովակիայի Հանրապետության տարածքից մեկնելու կամ տարածքում գտնվելու ընթացքում օդանավերի շահագործողներից կարող է պահանջվել պահպանել ավիացիոն անվտանգության դրույթները Եվրոպական Միության գործող օրենքներին համապատասխան ապահովումը:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ պետք է ապահովի, որպեսզի արդյունավետ միջոցներ կիրառվեն իր տարածքում օդանավը պաշտպանելու և իրականացվեն ուղևորների, անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և օդանավի պաշարների նկատմամբ ստուգումներ՝ նախքան օդանավ նստելը, նստելու կամ օդանավից դուրս գալու ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ պետք է նաև բարյացակամ դիտարկման արժանացնի մասնավոր սպառնալիքի դիմակայմանն ուղղված անվտանգության հատուկ խելամիտ միջոցներ ձեռնարկելու մյուս Պայմանավորվող Կողմի յուրաքանչուր խնդրանք:
7. Երբ տեղի է ունենում միջադեպ կամ քաղաքացիական օդանավի ապօրինի գրավման միջադեպի սպառնալիք, կամ այլ անօրինական գործողություններ, ուղղված այդպիսի օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացային միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող Կողմերը պետք է աջակցեն միմյանց, դյուրացնելով կապի միջոցները և այլ համապատասխան չափանիշները, որոնք նախատեսված են որքան հնարավոր է արագ՝ կյանքի համար նվազագույն ռիսկով, վերացնելու նման միջադեպը կամ սպառնալիքը:
8. Երբ Պայմանավորվող Կողմը բանական հիմքեր ունի հավատալու, որ մյուս Պայմանավորվող Կողմը շեղվել է սույն հոդվածի ավիացիոն անվտանգության դրույթներից, այդ Պայմանավորվող Կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել անհապաղ խորհրդակցություններ մյուս Պայմանավորվող Կողմի ավիացիոն իշխանությունների հետ:
9. Նման խորհրդակցությունների պահանջի ներկայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ փոխհամաձայնության ձեռքբերման ձախողումը կարող է հիմք հանդիսանալ առաջին Պայմանավորվող Կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման թույլտվության մերժման, չեղյալ համարելու, սահմանափակման կամ դրա հետ կապված պայմանների առաջադրման համար: Եթե անհրաժեշտ է թելադրված արտակարգ իրավիճակով, Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը կարող է ձեռնարկել միջանկյալ գործողություններ նախքան այդ ամսվա լրանալը: