Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Իրավունքների տրամադրում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ մյուս Պայմանավորվող Կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով սահմանված իրավունքները՝ սահմանված երթուղիներով միջազգային կանոնավոր օդային հաղորդակցությունների շահագործման նպատակով:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի նշանակված ավիաընկերությունները պետք է օգտվեն հետևյալ իրավունքներից՝

ա) մյուս Պայմանավորվող Կողմի տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչքներ իրականացնելու իրավունք,

բ) մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք և

գ) նշված տարածքում սույն Համաձայնագրին որպես Հավելված կցված Երթուղիների ցանկում սահմանված կետերում վայրէջքներ կատարելու իրավունք՝ միջազգային փոխադրումներում ուղևորներ, բեռ և փոստ առանձին կամ համակցված ձևով օդանավ վերցնելու և օդանավից իջեցնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 1-րդ կետում ոչինչ չպետք է դիտարկվի որպես մեկ Պայմանավորվող Կողմի ավիաընկերությանը իրավունքի տրամադրում մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում փոխհատուցման կամ վարձակալման դիմաց ուղևորներ, ուղեբեռ, բեռ և փոստ այդ օդանավ վերցնելու Պայմանավորվող Կողմի տարածքի մեկ այլ կետ փոխադրելու համար նախատեսված (կաբոտաժ):

4. Երթևեկության 5-րդ ազատության իրավունքը պետք է տրամադրվի միայն Պայմանավորվող Կողմերի Ավիացիոն Իշխանությունների միջև հատուկ պայմանավորվածության հիման վրա:

5. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն նշանակված ավիաընկերություններից տարբերվող ավիաընկերությունները, նույնպես պետք է օգտվեն սույն հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված իրավունքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։