Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Միջոցների փոխանցում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ մյուս Պայմանավորվող Կողմի նշանակված ավիաընկերությանը պետք է իրավունք տրամադրի ըստ պահանջի փոխարկելու և իր երկիր փոխանցելու տեղական ծախսերի նկատմամբ գումարների ավելցուկները: Փոխարկումն ու փոխանցումը պետք է թույլատրվի առանց սահմանափակումների, խտրականության կամ հարկման օտարերկրյա փոխանակման փոխարժեքով ընթացիկ վճարումների համար, որոնք գերակշռում են փոխանցման համար հայտի ներկայացման ժամանակ, և չպետք է ենթակա լինեն որևէ գանձումների՝ բացառությամբ բանկերի կողմից այդպիսի գործառնության համար գանձվող սովորական վճարների:

2. Եթե Պայմանավորվող կողմերի միջև վճարումները կարգավորվում են հատուկ համաձայնագրով, ապա պետք է կիրառվի այդ հատուկ համաձայնագիրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։