Հոդված 14
Հոդված 14
Սակագներ
1. Սույն համաձայնագրի համաձայն միջազգային օդային տրանսպորտում կիրառվող սակագները կարող են պահանջվել Պայմանավորվող Կողմերից ցանկացածի ավիացիոն իշխանությունների կողմից գրանցման համար:
2. Առանց սահմանափակելու յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմում ընդհանուր մրցակցության կիրառումը և սպառողական օրենքը՝ Պայմանավորվող Կողմերի միջամտությունը կարող է ձեռնարկվել.
ա) կանխելու չհիմնավորված խտրական սակագները կամ գործելակերպերը,
բ) պաշտպանելու սպառողներին սակագներից, որոնք չհիմնավորված բարձր են կամ չհիմնավորված սահմանափակիչ բնույթ ունեն կամ գերակայող դիրքի չարաշահման, կամ ավիափոխադրողների միջև փոխհամաձայնեցումների գործելակերպերի պատճառով, և
գ) պաշտպանելու ավիաընկերություններին սակագներից, որոնք արհեստականորեն ցածր են կառավարության ուղղակի կամ անուղղակի նպաստի կամ օժանդակության պատճառով: