Հոդված 15
Հոդված 15
Չվացուցակների հաստատում
1. Պայմանավորվող Կողմի նշանակված ավիաընկերությունները պետք է մյուս Պայմանավորվող Կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնեն իրենց երթևեկության ծրագրերը՝ հաղորդակցությունների շահագործումը սկսելուց առնվազն երեսուն (30) օր առաջ: Ծրագիրը, մասնավորապես, պետք է ներառի չվացուցակները, հաղորդակցությունների հաճախականությունը և շահագործման մեջ օգտագործվելիք օդանավերի տիպերը:
2. Օդային երթևեկության հաստատված ծրագրում ավելի ուշ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է նույնպես ներկայացվի հաստատման: