Հոդված 23
Հոդված 23
Դադարեցում
1. Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը անսահմանափակ ժամանակահատվածի համար է:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ ցանկացած ժամանակ կարող է դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցել մյուս Պայմանավորվող Կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին: Եթե տրվել է նման ծանուցում, սույն Համաձայնագիրը պետք է դադարեցվի մյուս Պայմանավորվող Կողմի կողմից ծանուցումը ստանալու ամսաթվից տասներկու (12) ամիս անց, քանի դեռ քննարկվող ծանուցումը հետ չի կանչվել Պայմանավորվող Կողմերի համաձայնությամբ մինչև այդ ժամկետի ավարտը:
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ ձևով լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևանում, 2010թ. մարտի 18-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, սլովակերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի
Ա. Երթուղիների ցանկ
Բաժին 1
Սլովակիայի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից նշանակված ավիաընկերություններին իրավունք է տրվում շահագործել օդային հաղորդակցություններ հետևյալ սահմանված երթուղիներով.
Կետեր Սլովակիայում Կետեր Հայաստանում Միջանկյալ կետեր Կետեր
տարածքից դուրս
Բրատիսլավա,
Կոշիցե Երևան
Բաժին 2
Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից նշանակված ավիաընկերություններին իրավունք է տրվում շահագործել օդային հաղորդակցություններ հետևյալ սահմանված երթուղիներով.
Կետեր
Հայաստանում Կետեր
Սլովակիայում Միջանկյալ կետեր Կետեր
տարածքից դուրս
Երևան Բրատիսլավա,
Կոշիցե
Դիտողություն՝
Տարածքից դուրս կետերը և միջանկյալ կետերը պետք է սահմանվեն երկու Պայմանավորվող Կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:
Բ. Սույն Համաձայնագրի Հոդված 3-ի (2) ա) iii) և Հոդված 4-ի (1) a) iii) կետերում վկայակոչվող այլ պետությունների ցանկը
1) Իսլանդիայի Հանրապետություն (Եվրոպական տնտեսական գոտու մասին համաձայնագրի ներքո),
2) Լիխտենշտեյնի Թագավորություն (Եվրոպական տնտեսական գոտու մասին համաձայնագրի ներքո),
3) Նորվեգիայի Թագավորություն (Եվրոպական տնտեսական գոտու մասին համաձայնագրի ներքո),
4) Շվեյցարիայի Համադաշնություն (Եվրոպական Համայնքի և Շվեյցարիայի Համադաշնության միջև «Օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ներքո):
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. դեկտեմբերի 3-ին