Հոդված 8
Հոդված 8
Թռիչքների անվտանգություն և կառամատուցային տեսչական ստուգում
1. Երկու Պայմանավորվող Կողմերը ցանկացած ժամանակ կարող են խնդրել թռիչքների անվտանգության չափանիշների վերաբերյալ խորհրդակցություններ մյուս Պայմանավորվող Կողմի կողմից ընդունված թռիչքային անձնակազմին, օդանավին կամ դրա շահագործմանը վերաբերող ցանկացած ոլորտի շուրջ: Նման խորհրդակցությունները պետք է տեղի ունենան այդ հայտի օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում:
2. Եթե նման խորհրդակցություններից հետո, մի Պայմանավորվող Կողմը գտնում է, որ մյուս Պայմանավորվող Կողմը արդյունավետորեն չի պահպանում և կիրառում թռիչքների անվտանգության չափանիշները որևէ նման ոլորտում, որոնք առնվազն հավասար են այդ պահին Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներին, առաջին Պայմանավորվող Կողմը պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող Կողմին նման հայտնաբերված թերությունների և տվյալ նվազագույն չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտ քայլերի մասին և որ մյուս Պայմանավորվող Կողմը պետք է ձեռնարկի համապատասխան շտկիչ գործողություններ: Մյուս Պայմանավորվող Կողմի կողմից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ այնպիսի ավելի երկար ժամանակահատվածում, որ կարող է պայմանավորվել, համապատասխան գործողություն ձեռնարկելու ձախողումը, պետք է հիմք հանդիսանա սույն Համաձայնագրի հոդված 4-ի (Շահագործման լիազորությունների չեղյալ հայտարարում կամ կասեցում) կիրառման համար:
3. Չնայած Կոնվենցիայի 33-րդ Հոդվածում նշված պարտավորությունների՝ համաձայնեցված է, որ մի Պայմանավորվող Կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից դեպի մյուս Պայմանավորվող Կողմի պետության տարածք կամ պետության տարածքից հաղորդակցությունների վրա շահագործվող ցանկացած օդանավ մյուս Պայմանավորվող Կողմի պետության տարածքում գտնվելիս, կարող է դառնալ զննության առարկա մյուս Պայմանավորվող Կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից՝ օդանավում և օդանավի շրջակայքում ստուգելու միաժամանակ օդանավի և օդանավի փաստաթղթերի վավերությունը, և օդանավի և դրա անձնակազմի և օդանավի և դրա սարքավորումների ակնհայտ վիճակը (սույն հոդվածում կոչվող «կառամատուցային տեսչական ստուգում»)՝ պայմանով, որ այն չի հանգեցնի անհարկի ուշացմանը:
4. Եթե կառամատուցային տեսչական նման ստուգումը կամ մի շարք կառամատուցային տեսչական ստուգումները հանգեցնում են.
ա) լուրջ մտահոգություններ, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ
բ) լուրջ մտահոգություններ, որ բացակայում են այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը և կառավարումը ստուգումն իրականացնող Պայմանավորվող Կողմը պետք է, Կոնվենցիայի 33-րդ Հոդվածի նպատակներով, ազատ լինի եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց ներքո տրվել կամ վավեր են ճանաչվել սերտիֆիկատները կամ լիցենզիաները այդ օդանավի առնչությամբ, կամ այդ օդանավի շահագործողի անձնակազմի առնչությամբ տրվել կամ վավեր են, չեն համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին:
5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցչի կողմից մերժվել է վերոհիշյալ կետ 3-ի համաձայն շահագործվող օդանավի կառամատուցային տեսչական ստուգումը, մյուս Պայմանավորվող Կողմը ազատ է ենթադրելու, որ ծագում են վերոհիշյալ կետ 4-ում հիշատակված տիպի լուրջ անհանգստություններ, և կատարելու այդ կետում հիշատակված եզրակացությունները:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ մյուս Պայմանավորվող Կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործողական լիազորությունը կասեցնելու կամ փոփոխելու իրավունք է վերապահում անմիջապես այն դեպքում, երբ առաջին Պայմանավորվող Կողմը եզրակացնում է, լինի դա կառամատուցային տեսչական ստուգման, կառամատուցային տեսչական ստուգումների շարք, կառամատուցային տեսչական ստուգման մուտքի մերժման, խորհրդակցության կամ այլ ձևի արդյունքում, որ անհապաղ գործողությունը կարևոր է ավիաընկերության շահագործման թռիչքային անվտանգության համար:
7. Երբ Սլովակիայի Հանրապետության ավիացիոն իշխանությունները նշանակել են ավիաընկերություն, որի կարգավորիչ հսկողությունն իրականացվում և պահպանվում է Եվրոպական Միության Անդամ պետության կողմից, սույն հոդվածով Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների իրավունքները պետք է հավասարապես կիրառվեն այդ Եվրոպական Միության Անդամ պետության թռիչքային անվտանգության չափանիշների ընդունման, կիրառման և պահպանման առումով, և այդ ավիաընկերության շահագործման լիազորության առումով սույն հոդվածի 4-րդ և 7-րդ հոդվածների նպատակների համար:
8. Պայմանավորվող Կողմի ցանկացած գործողություն՝ վերոհիշյալ 2-րդ և 6-րդ կետերի համաձայն, պետք է դադարեցվի, երբ այդ գործողության ձեռնարկման հիմքը դադարում է գոյություն ունենալուց: