Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Հիմնադրամի միջոցների տրամադրումը

1. Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորումը տրամադրվում է այն ուղղություններով, որոնք սահմանվել են Հիմնադրամի միջոցների կառավարման մասին պայմանագրի 2-րդ հոդվածով:

2. Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորումն իրականացվում է հիմնադիր պետությունների տարածքներում` Հիմնադրամի միջոցների կառավարման մասին պայմանագրի 1-ին հոդվածով սահմանված նպատակներին համապատասխան:

3. Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորման տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի խորհրդի որոշմամբ: Հիմնադրամի խորհրդի որոշման մեջ նշվում են միջոցներն ստացողը, տրամադրվող գումարը, տրամադրման նպատակները, միջոցների տրամադրման և ստացողի կողմից դրանց վերադարձման կարգն ու պայմանները, այն արժույթը, որով դրանք տրամադրվելու և վերադարձվելու են, միջոցների տրամադրման այլ պայմաններ, որոնք Հիմնադրամի խորհուրդը էական կհամարի:

4. Հիմնադրամի միջոցները տրամադրվում են ԱՄՆ դոլարով և/կամ եվրոյով:

5. Հիմնադրամի միջոցները տրամադրվում են այն համաձայնագրերի հիման վրա, որոնք, Հիմնադրամի խորհրդի որոշման համապատասխան, կնքվում են Հիմնադրամի միջոցների կառավարչի և Հիմնադրամի միջոցներն ստացողի միջև (այսուհետ` Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրեր):

Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերը, այլ դրույթներից բացի, նախատեսում են նաև.

ա) Ստացողի այն պարտավորությունը, որ նա ձեռնարկի Հիմնադրամի միջոցների օգտագործման հետ կապված հակաիրավական գործողությունների մասին նախազգուշացմանը և դրանց կանխմանն ուղղված միջոցառումներ` միջազգային իրավունքին և ստացողի ազգային օրենսդրությանը համապատասխան: Նշված պահանջի խախտումը կամ նման հակաիրավական գործողությունների իրականացման դեպքերի հայտնաբերումը կարող է հիմք հանդիսանալ այն բանի համար, որ Հիմնադրամի խորհուրդը որոշում ընդունի ֆինանսավորման դադարեցման, Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրի լուծարման, նշված դեպքերի հետ առնչություն ունեցող միջոցների վաղաժամկետ վերադարձման պահանջի ներկայացման մասին:

բ) Դրույթներ, որոնք վերաբերում են ազգային օրենսդրությամբ Հիմնադրամի միջոցներն ստացողների պաշտպանությանն այն առումով, որ խոչընդոտներ չստեղծվեն Հիմնադրամի գործառնությունների իրականացման, Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերի համաձայն վճարումների կատարման և Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերից բխող այլ օրինական պահանջների բավարարման համար:

գ) Միջպետական ներդրումային նախագծերի ֆինանսավորման ժամանակ ստացողի այն պարտավորությունը, որ նա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումն իրականացնի Հիմնադրամի միջոցների հաշվին` այն ընթացակարգերին համապատասխան, որոնց կիրառումը նախատեսված է Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրով:

6. Հիմնադրամի միջոցների տրամադրման վերաբերյալ Հիմնադրամի խորհրդի որոշումը համաձայնեցվում է երկկողմանի ֆինանսական օգնության այն ծրագրերին, որոնք Հիմնադրամի մասնակիցները Հիմնադրամի շրջանակներից դուրս իրականացնում են միմյանց միջև և միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ:

7. Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող նախագծերն իրականացվում են Հիմնադրամի այն մասնակից պետության համաձայնությամբ, որի տարածքում ենթադրվում է, որ իրականացվելու է Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող նախագիծը:

Այդ համաձայնությունը համարվում է ստացված այն դեպքում, երբ համապատասխան գործառնությանը հավանություն տալու հարցի վերաբերյալ Հիմնադրամի խորհրդում այդ պետության ներկայացուցիչը դրական է քվեարկում:

8. Հիմնադրամի միջոցները կարող են տրամադրվել պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցների հետ համատեղ:

9. Հիմնադրամի միջոցները չեն կարող ծառայել Հիմնադրամի մասնակիցների պարտավորությունների, Հիմնադրամի միջոցների կառավարչի պարտավորությունների և ցանկացած այլ պարտավորության կատարման ապահովմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։