Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Հիմնադրամին կատարվող նվիրաբերությունները

1. Հիմնադրամի խորհրդի որոշմամբ ցանկացած շահագրգիռ պետությունից, միջազգային կամ այլ կազմակերպությունից անհատույց և անվերադարձ հիմունքով, ազատ փոխարկելի արժույթով Հիմնադրամ են ընդունվում դրամական միջոցներ (նվիրաբերություններ)` դրանք Հիմնադրամի շրջանակներում իրականացվող գործունեության նպատակների համար օգտագործելու համար:

2. Նվիրաբերությունների ձևով դրամական միջոցների հատկացումը Հիմնադրամին նշանակում է` նվիրատուն համաձայն է, որ նշված միջոցներն օգտագործվեն Հիմնադրամի փաստաթղթերին համապատասխան:

3. Նվիրատուն չի դառնում Հիմնադրամի մասնակից և չի մասնակցում Հիմնադրամի միջոցների կառավարմանը: Նվիրատուի խնդրանքով վերջինիս ուղարկվում են Հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների պատճենները:

4. Մինչև Հիմնադրամի գործառնությունների դադարեցումը Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու մասին հայտարարած Հիմնադրամի մասնակցի մասնաբաժինը որոշելիս հաշվի չեն առնվում որպես նվիրաբերություններ Հիմնադրամին հատկացված միջոցները և նշված միջոցների տեղաբաշխումից (ներդրումից) և տրամադրումից ստացված եկամուտները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։