Հոդված 16
Հոդված 16
Հիմնադրամի փորձագիտական խորհուրդը
1. Հիմնադրամի փորձագիտական խորհուրդն իրականացնում է Հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացվող բոլոր հարցերի, փաստաթղթերի և նյութերի նախնական փորձաքննությունը և Հիմնադրամի խորհրդի համար պատրաստում է փորձագիտական եզրակացություններ հանձնարարականների և նշված հարցերի, փաստաթղթերի ու նյութերի վերաբերյալ որոշումների նախագծերի հետ:
2. Հիմնադրամի փորձագիտական խորհրդի կազմը ձևավորվում է Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրը Հիմնադրամի փորձագիտական խորհրդում նշանակում է մեկական փորձագետի, և հաստատվում է Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից:
3. Հիմնադրամի փորձագիտական խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկության միջոցով` Հիմնադրամի խորհրդում ընդունված պայմաններին համանման պայմաններով:
4. Հիմնադրամի փորձագիտական խորհրդի եզրակացություններն ուղարկվում են Հիմնադրամի խորհրդի նախագահին` հաջորդիվ Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին ուղարկելու համար:
Եթե փորձաքննության անցկացման արդյունքում Հիմնադրամի փորձագիտական խորհուրդը եզրակացրել է, որ համապատասխան հարցը, փաստաթուղթը կամ նյութը պատրաստ չեն Հիմնադրամի խորհրդի քննարկելու և դրանց վերաբերյալ որոշում ընդունելու համար, ապա այդ հարցը, փաստաթուղթը կամ նյութը կարող են Հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացվել միայն Հիմնադրամի խորհրդի նախագահի առանձին որոշման հիման վրա:
5. Հիմնադրամի փորձագիտական խորհուրդը գործում է Հիմնադրամի խորհրդի կողմից հաստատվող կանոնակարգի հիման վրա: