Հոդված 12
Հոդված 12
Հիմնադրամի միջոցների կառավարման ընդհանուր սկզբունքները
1. Հիմնադրամի մասնակիցները Հիմնադրամի միջոցների կառավարումն իրականացնում են Հիմնադրամի խորհրդի միջոցով:
Հիմնադրամի միջոցների կառավարումն իրականացվում է Հիմնադրամի խորհրդի կողմից` Հիմնադրամի միջոցների կառավարչի հետ համատեղ:
2. Հիմնադրամի խորհուրդը հավանություն չի տալիս Հիմնադրամին կատարվող այնպիսի հատկացումների ներգրավմանը, նաև որևէ այլ օգնության կամ աջակցության ընդունմանը, որոնք կարող են ինչ-որ կերպ վնաս հասցնել իր նպատակներին ու խնդիրներին, սահմանափակել դրանք, հանգեցնել դրանցից շեղման կամ այլ կերպ փոփոխել դրանք:
3. Որոշում կայացնելիս Հիմնադրամի խորհուրդը առաջնորդվում է բացառապես այն գործունեության նպատակներով, որն իրականացվում է Հիմնադրամի շրջանակներում: