Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հիմնադիր պետությունների վերջին գրավոր ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից և գործում է մինչև Հիմնադրամի գործառույթների դադարեցման ընթացակարգի լիակատար ավարտը` ըստ Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգի:

Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի դուրս գալու սույն Պայմանագրից Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու պայմանով` Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգին համապատասխան: Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու ընթացակարգը Հիմնադրամի այդ մասնակցի առնչությամբ ավարտվելուն պես նրա մասնակցությունը սույն Պայմանագրին ինքնաբերաբար դադարեցվում է:

Կատարվել է 2009 թ. հունիսի 9-ին Մոսկվա քաղաքում, մեկ բնօրինակով, ռուսերեն: Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Ավանդապահի մոտ, որը հիմնադիր պետություններին կուղարկի դրա վավերացված պատճենները:

Սույն Պայմանագիրն ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից:

Հավելված

Եվրասիական տնտեսական

ընկերակցության հակաճգնաժամային

հիմնադրամի հիմնադրման մասին

2009 թ. հունիսի 9-ի

պայմանագրին կից

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի մասին

Սույն Կանոնադրությունը 2009 թ. հունիսի 9-ին ստորագրված` Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի (այսուհետ` Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիր) անբաժանելի մասն է:

Բաժին 1

Հիմնադրամ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։