Հոդված 2
Հոդված 2
Հիմնադրամի միջոցներն օգտագործվում են.
- համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման նպատակով Հիմնադրամի մասնակից պետություններին անկախ փոխառություններ տրամադրելու համար,
- Հիմնադրամի մասնակից պետություններին եկամտային ցածր մակարդակով կայունացման վարկեր տրամադրելու համար,
- միջազգային ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար:
Հիմնադրամի միջոցները տրամադրվում են վճարման, ժամկետային սահմանափակման և վերադարձման պայմաններով:
Հիմնադրամի միջոցներն ազատ են ցանկացած սահմանափակումից, կարգադրագրից և մորատորիումից այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Հիմնադրամի ստեղծման նպատակներին հասնելու համար` նաև հաշվի առնելով սույն Պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնադրության դրույթները: