Հոդված 3
Հոդված 3
Հիմնադիր պետությունների նախնական վճարումները Հիմնադրամին կազմում են.
Բելառուսի Հանրապետություն - 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
Ղազախստանի Հանրապետություն - 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
Ղրղզստանի Հանրապետություն - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
Ռուսաստանի Դաշնություն - 7,5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
Տաջիկստանի Հանրապետություն - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
Հայաստանի Հանրապետություն - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Հիմնադիր պետությունների կողմից նախնական վճարումները Հիմնադրամին կատարվում են սույն Պայմանագրի և դրա 4-րդ հոդվածում նշված` Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում` հետևյալ կարգով.
- վերոնշյալ գումարի 10%-ը (տասը տոկոսը) հիմնադիր պետություններից յուրաքանչյուրը վճարում է
ԱՄՆ դոլարով և/կամ եվրոյով` Հիմնադրամի մասին կանոնադրությամբ սահմանված կարգի
համապատասխան,
- մնացած 90%-ը (իննսուն տոկոսը) հիմնադիր պետություններից յուրաքանչյուրը վճարում է պարզ,
չշրջանառվող և անտոկոս պարտամուրհակի թողարկման միջոցով, որի մարումն իրականացվում է
Հիմնադրամի մասին կանոնադրությամբ սահմանված կարգին համապատասխան: