Հոդված 4
Հոդված 4
Հիմնադրամի միջոցների կառավարումն իրականացնում է Հիմնադրամի խորհուրդը, որի անդամներն են Հիմնադրամի մասնակից պետությունների ֆինանսների նախարարները և Հիմնադրամի մասնակից միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Հիմնադրամի միջոցների կառավարչի հետ համատեղ` Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթների կատարումը վերապահվում է Եվրասիական զարգացման բանկին (այսուհետ` Բանկ) Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրի հիման վրա, որը կնքվում է հիմնադիր պետությունների և Բանկի միջև:
Հիմնադրամի միջոցների կառավարչի փոխարինումը կարող է կատարվել Հիմնադրամի մասնակիցների կողմից` Հիմնադրամի խորհրդի առաջարկության հիման վրա: