Հոդված 11
Հոդված 11
Հիմնադրամի ժամանակավորապես չօգտագործվող միջոցների տեղաբաշխումը (ներդրումը)
1. Հիմնադրամի այն միջոցները, որոնք մոտակա ժամանակում անհրաժեշտ չեն 10-րդ հոդվածին համապատասխան ֆինանսավորում տրամադրելու նպատակով օգտագործելու համար, կարող են ներդրվել և/կամ տեղաբաշխվել ավանդներում:
2. Այդպիսի ներդրումը և/կամ ավանդներում տեղաբաշխումն իրականացվում է սույն Կանոնադրության 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ժբ» ենթակետում հիշատակված` Հիմնադրամի խորհրդի որոշումներին համապատասխան:
Բաժին 3
Հիմնադրամի միջոցների կառավարումը