Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Հիմնադրամի խորհրդի աշխատանքի վարելակարգը

1. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացված լինելու Հիմնադրամի խորհրդում և մասնակցելու դրա նիստերին: Հիմնադրամի խորհրդի կազմում կա մեկական լիազոր ներկայացուցիչ Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցի կողմից:

2. Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակից պետության լիազոր ներկայացուցիչը տվյալ մասնակից պետության ֆինանսների նախարարն է: Հիմնադրամի մասնակից միջազգային կազմակերպությունները Հիմնադրամի նիստերին մասնակցելու համար ուղարկում են իրենց լիազոր ներկայացուցիչներին:

3. Մեկ անձն իրավունք ունի Հիմնադրամի խորհրդում միաժամանակ Հիմնադրամի մի քանի մասնակցի ներկայացնելու, եթե այդ մասնակիցներն այդ մասին տվել են իրենց համաձայնությունը և նախօրոք այդ մասին տեղեկացրել են Հիմնադրամի խորհրդին և Հիմնադրամի միջոցների կառավարչին:

4. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցի ներկայացուցիչ Հիմնադրամի խորհրդում քվեարկության ժամանակ ունի այն քանակությամբ ձայներ, որը համեմատական է Հիմնադրամին կատարած նրա դրամական վճարմանը: Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակցի ձայների քանակը հաշվելու համար վճարման չափը որոշելիս հաշվի չեն առնվում չվճարված մուրհակները: Հիմնադրամի խորհրդում քվեարկության նպատակների համար յուրաքանչուր ձայնը համարժեք է յուրաքանչյուր 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլարին, որը փոխանցվել է Հիմնադրամին դրամական վճարման ձևով: Հիմնադրամի խորհրդի բոլոր որոշումներն ընդունվում են տրված ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Հիմնադրամի խորհրդի նիստերին կարող են ներկա լինել Հիմնադրամի միջոցների կառավարչի ներկայացուցիչները, ինչպես նաև Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին ուղեկցող փորձագետներ:

6. Հիմնադրամի խորհրդի նիստերին` օրակարգի կոնկրետ կետերի քննարկման ժամանակ, Հիմնադրամի խորհրդի նախագահի հրավերով որպես դիտորդներ ներկա են գտնվում պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` այնպիսի կազմակերպությունների, որոնք Հիմնադրամի մասնակից չեն:

7. Հիմնադրամի խորհրդում իրենց պարտականությունները կատարելու համար Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչները և նրանց փորձագետները Հիմնադրամի միջոցներից որևէ վարձատրություն չեն ստանում: Հիմնադրամի մասնակիցներն իրենք են կատարում Հիմնադրամի խորհրդի նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը:

8. Հիմնադրամի խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին երկու անգամ հաճախականությամբ:

9. Հիմնադրամի խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից` Հիմնադրամի խորհրդի որոշմամբ, Հիմնադրամի խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև Հիմնադրամի միջոցների կառավարչի կամ Հիմնադրամի այն մասնակցի(ների) խնդրանքով, որի(որոնց) մասնաբաժինն այդ խնդրանքը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում է Հիմնադրամին կատարված բոլոր վճարումների` Կանոնադրության սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան կերպով սահմանվող ամբողջ գումարի առնվազն մեկ երրորդը:

10. Հիմնադրամի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են գտնվում Հիմնադրամի այն մասնակիցների ներկայացուցիչները, որոնց բաժին է ընկնում Հիմնադրամին կատարված բոլոր վճարումների` Կանոնադրության սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան կերպով սահմանվող ամբողջ գումարի առնվազն 90%-ը (իննսուն տոկոսը):

Հիմնադրամի խորհրդի ցանկացած նիստ, որտեղ քվորում չկա, կարող է հետաձգվել առավելագույնը 2 (երկու) օր ժամկետով` Հիմնադրամի մասնակիցների` նիստին ներկա գտնվող ներկայացուցիչների մեծամասնության որոշմամբ: Այդ հետաձգված նիստի վերաբերյալ ծանուցում չի ուղարկվում:

11. Հիմնադրամի խորհուրդը կարող է նիստի ժամանակավոր ընդմիջում հայտարարել և վերսկսել դրա աշխատանքներն ընդմիջումից հետո:

12. Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման տեղն ու ժամկետները որոշվում են Հիմնադրամի խորհրդի կողմից կամ, արտահերթ նիստի անցկացման կամ Հիմնադրամի խորհրդի համապատասխան որոշման բացակայության դեպքում, Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից:

13. Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի խորհրդի մասնակիցների ներկայացուցիչները պետք է տեղեկացվեն Հիմնադրամի խորհրդի յուրաքանչյուր նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին:

Այդ ծանուցումներն ուղարկվում են Հիմնադրամի խորհրդի նախագահի կամ, վերջինիս հանձնարարությամբ, Հիմնադրամի խորհրդի քարտուղարության կողմից ցանկացած հերթական նիստի սկսման օրվանից առնվազն 45 (քառասունհինգ) օր առաջ և արտահերթ նիստի սկսման օրվանից առնվազն 30 (երեսուն) օր առաջ, եթե Հիմնադրամի խորհուրդն այլ որոշում չի ընդունում: Արտակարգ հանգամանքների դեպքում այդ ծանուցումները կարող են ուղարկվել նիստը սկսելու օրվանից 10 (տասը) օր առաջ:

14. Հիմնադրամի խորհրդի ցանկացած նիստի օրակարգի մասին ծանուցումներն ուղարկվելուց հետո, Հիմնադրամի ցանկացած մասնակցի կամ Հիմնադրամի միջոցների կառավարչի խնդրանքով, դրանում կարող են ներառվել լրացուցիչ հարցեր:

Օրակարգում լրացուցիչ հարցեր ներառելու վերաբերյալ այդ խնդրանքները պետք է ուղարկվեն Հիմնադրամի խորհրդի նախագահին` այդ մասին տեղեկացնելով Հիմնադրամի խորհրդի քարտուղարությանը համապատասխան նիստը սկսելու օրվանից առնվազն 15 (տասնհինգ) օր առաջ, եթե Հիմնադրամի խորհրդի նախագահի հետ ավելի ուշ ժամկետ չի համաձայնեցվել:

15. Իր նիստի ընթացքում Հիմնադրամի խորհուրդը կարող է օրակարգում կետեր փոփոխել, ավելացնել կամ կրճատել:

16. Հիմնադրամի խորհուրդն իր նախագահի որոշմամբ, որը հիմնված է Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի ցանկացած մասնակցի ներկայացուցչի կամ Հիմնադրամի միջոցների կառավարչի խնդրանքի վրա, իրավունք ունի քվեարկություն անցկացնելու Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչների գրավոր հեռակա հարցման միջոցով (հեռակա քվեարկություն): Այդ որոշումները ձևակերպվում են Հիմնադրամի խորհրդի հեռակա քվեարկության արձանագրությամբ, որն ուղարկվում է Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին:

Հեռակա քվեարկությունն անցկացվում է բացառիկ դեպքերում, երբ կոնկրետ հարցի վերաբերյալ որոշումը չի կարող հետաձգվել մինչև Հիմնադրամի խորհրդի հաջորդ հերթական նիստը և չի կարող հիմք հանդիսանալ Հիմնադրամի խորհրդի արտահերթ նիստի գումարման համար:

Այս դեպքում Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցի ներկայացուցչին ուղարկվում է տվյալ հարցին վերաբերող առաջարկություն` այդ առաջարկության շուրջ քվեարկելու խնդրանքով: Քվեարկության մասին այդ խնդրանքի պատասխանները պետք է ուղարկվեն հարցման մեջ սահմանված ժամկետներում: Պատասխանի ժամկետը չի կարող սահմանվել քվեարկության առաջարկությունը ստանալուց հետո 30 (երեսուն) օրվանից շուտ:

Պատասխանների ստացման ժամկետը լրանալուց հետո Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչները տեղեկացվում են հեռակա քվեարկության արդյունքների մասին, և այդ արդյունքները գրանցվում են արձանագրությունում:

Հեռակա քվեարկության արդյունքների մասին Հիմնադրամի խորհրդի որոշումը համարվում է ընդունված` հաշվի առնելով տրված ձայների քանակի և քվորումի վերաբերյալ պահանջները, որոնք սահմանված են Կանոնադրության սույն հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով:

17. Հիմնադրամի խորհրդի նիստերի և հեռակա քվեարկությունների արձանագրությունները ստորագրվում են Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից: Ստորագրված արձանագրությունների պատճեններն ուղարկվում են Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցի ներկայացուցչին և Հիմնադրամի միջոցների կառավարչին:

18. Հիմնադրամի խորհրդի որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով և հիմք ընդունելով Հիմնադրամի փորձագիտական խորհրդի եզրակացությունները: Հիմնադրամի խորհրդի հերթական նիստի օրակարգի և հեռակա քվեարկության հարցերի վերաբերյալ Հիմնադրամի փորձագիտական խորհրդի կողմից պատրաստված եզրակացություններն ուղարկվում են Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի բոլոր մասնակիցների ներկայացուցիչներին Կանոնադրության սույն հոդվածի 13-րդ կետին համապատասխան կերպով որոշվող ժամկետներում:

19. Հիմնադրամի խորհուրդը կարող է իր գործունեության ապահովման համար ստեղծել օժանդակ մարմիններ, որոնք Հիմնադրամի միջոցների կառավարման մարմիններ չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։