Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Հիմնադրամի խորհրդի նախագահը

1. Հիմնադրամի խորհրդի նախագահն է Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի այն մասնակցի ներկայացուցիչը, որին բաժին է ընկնում Հիմնադրամի խորհրդում ձայների ամենամեծ քանակությունը, որը որոշվում է սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան կերպով:

Հիմնադրամի խորհրդի առաջին նախագահը Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի այն հիմնադիր պետության ներկայացուցիչն է, որին բաժին է հասնում Հիմնադրամին կատարված ամենամեծ գումարի վճարումը` Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրին համապատասխան:

2. Հիմնադրամի խորհրդի նախագահը.

ա) համաձայնեցնում է Հիմնադրամի խորհրդի նիստերի օրակարգը,

բ) սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան` սահմանում է Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման վայրը և ժամկետները,

գ) սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` որոշումներ է ընդունում Հիմնադրամի խորհրդի հեռակա քվեարկության անցկացման վերաբերյալ,

դ) Հիմնադրամի խորհրդի նիստերի կամ հեռակա քվեարկությունների անցկացման վերաբերյալ ծանուցումներ է ուղարկում կամ համապատասխան հանձնարարություն է տալիս Հիմնադրամի խորհրդի քարտուղարությանը,

ե) հաստատում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդի կազմը` սույն Կանոնադրության 16-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգին համապատասխան,

զ) Հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացված նյութերն ու փաստաթղթերն ուղարկում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդին` սույն Կանոնադրության 16-րդ հոդվածին համապատասխան նախնական փորձաքննություն անցկացնելու համար, իրականացնում է փոխգործակցություն Հիմնադրամի փորձագիտական խորհրդի հետ և նշված հարցերի վերաբերյալ նրան տալիս է կատարման համար պարտադիր հանձնարարություններ,

է ) վարում է Հիմնադրամի խորհրդի նիստերը,

ը) ստորագրում է Հիմնադրամի խորհրդի նիստերի և հեռակա քվեարկությունների արձանագրությունները,

թ) Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման ապահովման հարցերով փոխգործակցում է Հիմնադրամի խորհրդի քարտուղարության հետ, այդ թվում` կատարման համար պարտադիր հանձնարարություններ է տալիս Հիմնադրամի խորհրդի քարտուղարությանը,

ժ) ըստ անհրաժեշտության` պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին Հիմնադրամի խորհրդի նիստերին որպես դիտորդ ներկա գտնվելու հրավերներ է ուղարկում,

ժա) Հիմնադրամի խորհրդի նախագահի գործառույթների կատարման շրջանակներում լուծում է այլ հարցեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։