Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Հիմնադրամի քարտուղարությունը

1. Հիմնադրամի քարտուղարությունն ապահովում է Հիմնադրամի խորհրդի աշխատանքը և պատասխանատու է դրա նիստերի նախապատրաստման և անցկացման համար, այդ թվում`

ա) Հիմնադրամի խորհրդի նախագահի հետ համաձայնեցնելով` նախապատրաստում է օրակարգի նախագիծ Հիմնադրամի խորհրդի յուրաքանչյուր նիստի համար,

բ) Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում կազմում և ուղարկում է ծանուցագրեր Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ,

գ) սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում կազմում և ուղարկում է ծանուցագրեր Հիմնադրամի խորհրդի հեռակա քվեարկության անցկացման վերաբերյալ,

դ) սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցներին անհապաղ տեղեկացնում է Հիմնադրամի խորհրդի նիստերի օրակարգերի լրացուցիչ հարցերի մասին,

ե) նշանակում է պաշտոնատար անձ, ով իրականացնում է Հիմնադրամի խորհրդի նիստի քարտուղարի գործառույթները,

զ) հաշվառման տվյալների հիման վրա Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին տեղեկացնում է, թե նրանք որքան ձայն ունեն հերթական նիստի ժամանակ քվեարկելու համար,

է) հետևում է Հիմնադրամի խորհուրդների նիստերի և հեռակա քվեարկության արձանագրությունների կազմմանը, ուղարկում է Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից ստորագրված արձանագրությունները Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին,

ը) Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին տեղեկացնում է Հիմնադրամի կազմից մասնակիցների դուրս գալու վերաբերյալ ծանուցումների ստացման մասին` Հիմնադրամի մասին կանոնադրությանը համապատասխան,

թ) իրականացնում է Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման ապահովման համար անհրաժեշտ այլ գործառույթներ:

2. Հիմնադրամի խորհրդի քարտուղարության գործառույթները կատարում է ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։