Հոդված 19
Հոդված 19
Հիմնադրամի միջոցների հաշվառումը և աուդիտը
1. Հիմնադրամի միջոցների նկատմամբ կատարվում է առանձին հաշվառում և հաշվետվություն:
Այդ նպատակների համար կիրառվում է Հիմնադրամի միջոցների ֆինանսական կառավարման համակարգը, որը ներառում է հաշվառման փաստաթղթային հիմնավորումն ու հաշվապահական հաշիվների վարումը և ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան կերպով ֆինանսական հաշվետվության կազմումը. դրանք հետևողականորեն կիրառվում են և պատշաճ կերպով արտացոլում Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող գործունեությանն առնչվող ռեսուրսները, գործունեությունն ու ծախսերը:
2. Հաշվառման վարումը ստուգելու և Հիմնադրամի միջոցներով իրականացվող գործառնությունների ֆինանսական հաշվետվության հավաստիությունը հաստատելու համար ապահովվում է անկախ արտաքին աուդիտի ամենամյա անցկացումը: Արտաքին աուդիտն անցկացվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ավարտը:
Տարեկան հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունները քննարկվում են Հիմնադրամի խորհրդի կողմից: Տարեկան հաշվետվությունը հրապարակվում է` ելնելով թափանցիկության սկզբունքներից:
3. Հիմնադրամի միջոցներով գործառնություններն իրականացվում են Հիմնադրամի` բանկերում բացված հաշիվների միջոցով, որոնք հաստատվել են Հիմնադրամի խորհրդի կողմից (այսուհետ` Հիմնադրամի հաշիվներ):
4. Հիմնադրամի հաշիվները ԱՄՆ դոլարով են կամ եվրոյով:
5. Հիմնադրամի ֆինանսական տարին օրացուցային տարին է:
Բաժին 4
Հիմնադրամի կազմից մասնակիցների դուրս գալը, Հիմնադրամի գործառնությունների ընդհատումն ու դադարեցումը, վեճերի լուծումը