Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Հիմնադրամի գործառնությունների դադարեցումը

1. Հիմնադրամի գործառնությունների դադարեցումը նախաձեռնելու մասին որոշումն ընդունում է Հիմնադրամի խորհուրդը: Հիմնադրամի գործառնությունները դադարեցնելու մասին որոշումն ընդունում են Հիմնադրամի մասնակիցները` Հիմնադրամի խորհրդի ներկայացմամբ:

2. Հիմնադրամի խորհրդի կողմից Հիմնադրամի գործառնությունների դադարեցումը նախաձեռնելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հիմնադրամի միջոցներով կատարվող բոլոր գործառնություններն անմիջապես դադարեցվում են` բացառությամբ այն գործունեության, որը կապված է Հիմնադրամի միջոցների պահպանության և պաշտպանության, Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերով վճարումների հավաքման և այն պարտավորությունների կարգավորման հետ, որոնք ենթակա են կատարման Հիմնադրամի միջոցների հաշվին և ծագել են մինչև Հիմնադրամի խորհրդի կողմից համապատասխան որոշումն ընդունելու օրը:

3. Մինչև պարտավորությունների վերջնական կարգավորումը և Հիմնադրամի միջոցների բաշխումը Հիմնադրամի մասնակիցների` Հիմնադրամի գործառնությունների հետ կապված բոլոր իրավունքներն ու պարտավորություններն ամբողջ ծավալով մնում են ուժի մեջ:

4. Հիմնադրամի մասնակիցների միջև Հիմնադրամի միջոցների բաշխումն իրականացվում է Հիմնադրամի խորհրդի կողմից ընդունված կարգին համապատասխան: Մասնաբաժինների բաշխումը կատարվում է այն ժամկետներում, արժույթներով և գումարներով, որոնք Հիմնադրամի խորհուրդը կհամարի հիմնավորված և արդարացի, հնարավորության դեպքում` այն նույն արժույթով, որով կատարվել են համապատասխան վճարումները:

5. Հիմնադրամի միջոցների բաշխումն իրականացվում է միայն այն բանից հետո, երբ Հիմնադրամի բոլոր պարտավորությունները (ներառյալ Հիմնադրամի միջոցների կառավարչին վճարման ենթակա գումարները) կատարված են կամ հաշվի են առնված: Հիմնադրամի մասնակցին Հիմնադրամի միջոցների բաշխման կարգով այդ միջոցների ցանկացած փոխանցման վերաբերյալ կատարվում է Հիմնադրամի այդ մասնակցին ուղղված, նրա վճարման հետ կապված բոլոր չկարգավորված պահանջների նախնական կարգավորմամբ վերապահում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։