Հոդված 23
Հոդված 23
Վեճերի լուծման կարգը
1. Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի 7-րդ հոդվածում նշված կամ Հիմնադրամի գործառնությունների ընթացքում ծագող վեճերը Հիմնադրամի հիմնադիր պետությունների և/կամ Հիմնադրամի մասնակիցների և/կամ Հիմնադրամի նախկին մասնակիցների միջև հնարավորության սահմաններում կողմերը լուծում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
2. Այն դեպքում, երբ այդ վեճերը չեն լուծվել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով դրանց ծագման պահից առավելագույնը 6 (վեց) ամսվա ընթացքում, դրանք վեճի կողմերից ցանկացածի կողմից փոխանցվում են Հիմնադրամի խորհրդի լուծմանը:
3. Վեճի կողմերից ցանկացածը կարող է վիճարկել Հիմնադրամի խորհրդի որոշումը` վեճը փոխանցելով միջնորդական դատարանի քննարկմանը, որը կազմված է երեք միջնորդ դատավորներից, որոնցից մեկը նշանակվում է Հիմնադրամի խորհրդի կողմից, մյուսը` Հիմնադրամի խորհրդի որոշումը վիճարկող` Հիմնադրամի համապատասխան մասնակցի կողմից, իսկ երրորդը` նշանակված միջնորդ դատավորների համաձայնությամբ կամ, եթե իրենց նշանակումից հետո 6 (վեց) ամսվա ընթացքում միջնորդ դատավորները ընդհանուր համաձայնության չգան, Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դատարանի նախագահի կողմից: Երրորդ միջնորդ դատավորի ընտրության ժամանակ ընտրված միջնորդ դատավորներն առաջնորդվում են այն կանոնով, որ վերջինս չպետք է լինի վեճի կողմ հանդիսացող պետության քաղաքացի կամ վեճի կողմ հանդիսացող միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:
Վեճի լուծման ընթացքում միջնորդ դատավորներն առաջնորդվում են ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի իրավարարական կանոնակարգով` հաշվի առնելով վեճի հանրային-իրավական բնույթը: Իրավարարական դատաքննության լեզուն ռուսերենն է:
Միջնորդ դատավորները որոշումներն ընդունում են ձայների մեծամասնությամբ, և նրանց կողմից ընդունված որոշումը վեճի կողմերի համար վերջնական է և պարտադիր:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հունվարի 18-ին