Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Կողմերը, իրենց իրավական համակարգի հիմնական սկզբունքները պահպանելու պայմանով, ձեռնարկում են օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են հետևյալ արարքները քրեորեն պատժելի ճանաչելու համար.

ա) ունեցվածքի կոնվերսիա, ինչպես նաև դրա հետ կապված ցանկացած գործարք, եթե հայտնի է, որ նման ունեցվածքը իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ, որոնք կատարվել են այդ ունեցվածքի հանցավոր ծագումը թաքցնելու կամ գաղտնի պահելու նպատակով կամ հիմնական հանցագործությունը կատարելուն մասնակից ցանկացած անձի օգնություն ցուցաբերելու նպատակով, որպեսզի վերջինս իր արարքների համար կարողանա խուսափել պատասխանատվությունից,

բ) ունեցվածքի իրական բնույթի, աղբյուրի, գտնվելու վայրի, տնօրինման ձևի, տեղաշարժման կամ դրա նկատմամբ իրավունքի կամ դրա պատկանելության թաքցնելը կամ գաղտնի պահելը, եթե հայտնի է, որ նման ունեցվածքը իրենից ներկայացնում է հանցագործությունից ստացված եկամուտ,

գ) ունեցվածքի ձեռքբերում, տիրապետում կամ օգտագործում, եթե հայտնի է, որ այդ ունեցվածքը իրենից ներկայացնում է հանցագործությունից ստացված եկամուտ,

դ) մասնակցություն ցանկացած հանցագործության կատարման, որը, սույն հոդվածին համապատասխան, ճանաչվում է այդպիսին, կամ նման հանցագործության կատարման փորձ կամ նման հանցագործություն կատարելու նախապատրաստում,

ե) ահաբեկչության ֆինանսավորում:

Բաժին III

Տեղեկատվության փոխանակում, հարցումների (հանձնարարությունների) կատարում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։