Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Հարցման (հանձնարարության) կատարումն իրականացվում է սույն Պայմանագրին, Կողմերի այլ միջազգային պայմանագրերին և հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան ձևով: Հարցում անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով` հարցումը (հանձնարարությունը) կատարելիս կարող է կիրառվել այդ Կողմի օրենսդրությունը, եթե հայցվող Կողմի օրենսդրությամբ կամ այդ Կողմի միջազգային պարտավորություններով այլ բան սահմանված չէ:

2. Իրավասու մարմինները կատարում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումները` հանցավոր եկամուտների և դրանց օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը մասնակից լինելու մեջ կասկածվող անձանց գտնվելու վայրը պարզելու նպատակով:

3. Իրավական օգնություն ցուցաբերելու մասին հանձնարարությունների ուղարկման և կատարման կարգը սահմանվում է այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։